Մշակույթ

Երևանում բացվել է Փարաջանովի արձանը, նախատեսվում է «Նռան գույնի» հրապարակ ունենալ

Կինոյի տան հարակից հատվածում տեղի ունեցավ Փարաջանովի արձանի բացումը, որին հաջորդեց Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների մեկնարկին հայտարարել է, թե նպատակ կա Կինոյի տան դիմաց ստեղծել աստղային պուրակ և «Նռան գույնի» հրապարակ․

«Հույս ունեմ՝ մեր ավելի գլոբալ հեռանկարը՝ Կինոյի տան դիմաց աստղային պուրակ ունենալ, դրա շրջանակներում տեղադրել արձան ու անվանակոչել հրապարակը, կիրականացվի։ Մեր առաջարկն է, որ դիմացի հրապարակը, որտեղ կտեղադրվի Փարաջանովի արձանը, անվանակոչել «Նռան գույնի» հրապարակ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդպիսով վերստին կնշանավորվի Փարաջանովը։