Դեկտեմբերի 29-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։
Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։
2019թ․-ից Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնն զբաղեցնում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Մարիաննա Մխիթարյանը կշարունակի պաշտոնավարել թատրոնում որպես տնօրենի խորհրդական։