Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամփոփվել է «Արվեստը՝ դպրոցում» նախագիծը։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ կյանքի կոչվող ծրագրի շրջանակում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես է եկել Երևանի երաժշտական և արվեստի 24 դպրոցներում:
Շուրջ 2 ամիս տևած վարպետության դասերին մասնակցել են մշակութային կրթօջախների շուրջ 1000 սաներ, ուսուցիչներ: Աչքի ընկած պատանի երաժիշտները գալա համերգին ելույթ են ունեցելարտիստի հետ նույն բեմում: