Մշակույթ

«Ուրախ եմ, որ նաև իմ աջակցությամբ մասն եմ կազմում այս գեղեցիկ և կարևոր առաքելությանը»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված լինելով ՝ այն հնարավորություն է տալիս բացահայտել, կրթել և աջակցել նոր սերնդի երաժիշտներին, արվեստի ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում:

«Հիմնադրամի առաքելությունը շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին կրթաթոշակների և նյութական օժանդակության տրամադրումն ու նրանց միջազգային տարբեր երաժշտական փառատոնների մասնակցության ապահովումն է: Ուրախ եմ, որ նաև իմ աջակցությամբ մասն եմ կազմում հիմնադրամի՝ այս գեղեցիկ և կարևոր առաքելությանը»,- գրել է քաղաքապետը: