Մշակույթ

«Կարիք լինի՝ պետական մարմիններին գնահատական կտանք»․ ՄԻՊ-ը՝ ձկնորսների ձերբակալության մասին

Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Նորատուսի ձկնորսների ձերբակալությանը։ Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրություն է սկսվել։ Մանասյանն ասել է, որ լսել են ձկնորսների մտահոգությունները․

«Բնական է, որ բոլոր ոլորտներում էլ պետությունը հստակ պարտավորություններ ունի․ կարևոր է հասկանալ, թե դրանց որ մասն է կատարվել, որը՝ ոչ, և երաշխավորել կատարումը։ Բայց դրա հետ կապված ուսումնասիրում ենք մյուս կտորը՝ իրավապահ մարմինների հետ կապված գործողությունները։ Ամբողջական ուսումնասիրությունից հետո հանդես ենք գալու հստակ առաջարկներով և, եթե կարիք լինի, տարբեր պետական մարմինների հետ կապված հստակ գնահատականներով»,- նշել է նա։