Մշակույթ

Երվանդ Քոչարի 125-ամյակի առթիվ հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել

Նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նշելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով։ 

Այն եռամսյա ժամկետում պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով ֆինանսների նախարարության հետ:

Երվանդ Քոչարի 125-ամյակը լրանում է 2024թ. հունիսի 15-ին։