Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրով նոյեմբերի 16-ից մեկնարկել է հայ մեծանուն կոմպոզիտորի անվան 11-րդ միջազգային փառատոնը: Մշակութային այս նախաձեռնության գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:
Մեկ ամսվա ընթացքում կկազմակերպվի սիմֆոնիկ 5 համերգ, որոնց ընթացքում կներկայանան անվանի մենակատարներ: Հերթական երեկոյի հյուրը ջութակահար Ստելլա Չենն էր:
Համերգին ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Փառատոնային ծրագիրը հագեցած է, համեմված խաչատրյանական շնչով: Կհնչեն Արամ Խաչատրյանի կոնցերտները‚ հատվածներ բալետային ու այլ ստեղծագործություններից։
Փառատոնային ծրագրում ընդգրկված է նաև Խաչատրյանի կինոերաժշտությունն ու ունկնդրի կողմից շատ սիրված ««Սիմֆոնիկ ջազ «Խաչատրյան»» համերգը։