Իր տան ջակուզիում հայտնաբերվել է դերասան Մեթյու Փերիի մարմինը
Մշակույթ
29 Հոկտեմբերի, 10:03
Դերասան և սցենարիստ Մեթյու Փերին, ով առավել հայտնի է «Ընկերներ» սիթքոմում Չենդլեր Բինգի դերով, մահացել է 54 տարեկան հասակում:
TMZ պարբերականը գրում է, որ դերասանի մարմինը գտել են Լոս Անջելեսի իր տան ջակուզիում։
Նախնական տվյալներով՝ մահը կարող էր վրա հասնել խեղդվելու հետեւանքով:
Հետևեք մեզ Telegram-ում