Հոկտեմբերի 9-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում։ Մաեստրո Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես է եկել դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը։
Համերգի ծրագրում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի և եվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։