Մշակույթ

Գրականության գծով նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի հեղինակին

Այս տարի գրականության գծով նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի հեղինակ Յուն Ֆոսեին։ Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, իր ստեղծագործություններում նա ձայն է տալիս նրանց, ովքեր սովորաբար զրկված են խոսելու իրավունքից:

Ֆոսեն մեր ժամանակների ամենահայտնի եվրոպական դրամատուրգներից մեկն է։ Նրա պիեսները պահանջված են Եվրոպայի թատրոններում։

Նա սյուժեներ է կառուցում ոչ թե հերոսների ուժի, այլ նրանց թույլ կողմերի վրա՝ մահվան վախի, ինքնավստահության ու սեփական ուժերի նկատմամբ հավատի բացակայության վրա: