Միլանում ավարտվեց «The Other Side» միջոցառումը՝ նվիրված արվեստին, նորաձևությանը և մարդկային դիմադրողականությանը: Սեպտեմբերի 22-ին պատմական Պալացցո Վիսկոնտի (Palazzo Visconti) պատմական վայրում տեղի ունեցած միջոցառումը գերազանցեց բոլոր սպասելիքները և կատարեց իր առաքելությունը՝ իրազեկել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) խորացող հումանիտար ճգնաժամի և Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի հանցագործությունների մասին։
«The Other Side» կոնցեպտը զարգացել էր Արցախում արագ ահագնացող աղետին անդրադառնալու համար: Նորաձևության ինստալյացիաները, որոնք ի սկզբանե նախատեսված էին ստեղծագործական ինքնաարտահայտման համար, վերածվեցին խնդրի արդիականության մասին պատմող կտավների: Մի կողմում պատկերված էին արվեստի ցնցող ինստալյացիաներ, որոնք վառ կերպով պատկերում էին ճգնաժամի մռայլ իրականությունը, իսկ մյուս կողմում ցուցադրվում էին նորաձևության իրեր՝ որպես հույսի, դիմադրողականության և մարդկային հարատև ոգու խորհրդանիշներ:
«The Other Side» միջոցառմանը մասնակցում էին մի շարք հայտնի ապրանքանիշեր, իսկ պատվավոր հյուրը՝ Գրիգոր Ջաբոտյանն էր: Ներգրավված բրենդներ և արվեստագետներ են՝ Ananyan, Antikyan Gallery, A.KAR by Adrine Karapetyan, Artuyt, David Ghahramanyan, Gayane Avetisyan, Hrayr Badlayan, Jhangrian, Just Black, Liana Ghukasyan, Noemi Mirata, Perfect Population by KL Alen, Saba Najafi, and The Muse:
Միջոցառումը ընդգծեց Արցախում տիրող հումանիտար աղետալի վիճակը: