Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

Երևան 25 ℃

Рус Eng

Մահացել է դերասան Սամվել Սարգսյանը

Մշակույթ

12 Սեպտեմբերի, 8:41

Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Սամվել Սարգսյանը ծնվել է 1955թ․;

1961-1971 թվականներին սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցում, 1971-1975 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին շուրջ 8 տարի՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

2005-2008 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։

Նա 67 տարեկան էր։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը