Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023

USD384.14

EUR405.33

RUB3.90

Երևան 14 ℃

Рус Eng

«Կինեմատոգրաֆիայի ծրագրի» շրջանակում կթվայնացվի և կվերականգնվի 32 ֆիլմ

Մշակույթ

17 Օգոստոսի, 16:55

«Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» միջոցառման արդյունքային ցուցանիշների փոփոխման անհրաժեշտությունից՝ գործադիրն ընդունել է որոշում:

Միջոցառման շրջանակում նախատեսված 6 ֆիլմի թվայնացման և վերականգնման փոխարեն առաջարկվում է թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական լիամետրաժ/կարճամետրաժ ֆիլմեր և կինոարխվային նյութեր, 17 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր: Արդյունքում հնարավոր կլինի նաև ապահովել 2023-2024թթ-ին նախատեսված Հայ կինոյի 100 ամյակին, Հայկական անիմացիայի 85-ամյակին, 2024թ-ին Սերգեյ Փարաջանովի, Շառլ Ազնավուրի և Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր հարթակներում նախատեսված հայկական կինոժառանգության ցուցադրությունները, ինչը կնպաստի հայկական կինոարտադրանքի հանրահռչակմանն ու Հայաստանի միջազգային դիրքավորմանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը