Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Նարեկ Ավետիսյանի և Աշոտ Աշոտի՝ Աշոտ Ղազարյանի համատեղ ցուցահանդեսը։ Այն կրում է «Եթեր» խորագիրը։
«Եթերի գաղափարը արվեստի արարչական պայմանն է, այն արվեստագետի ստեղծագործական միջամտությունների օգնությամբ փոխակերպության է ենթարկում մեր սահմանափակ տեսողությունը և մեր միջավայրը»,- ասում է Նարեկ Ավետիսյանը։
Ցուցադրվող կտավները կարծես միագույն են՝ սևի, սպիտակի, մոխրագույնի աչքի ընկնող երանգներով։ Սակայն, ինչպես ասում է Նարեկ Ավետիսյանը. «Անգամ սև կտավների մեջ սկսում է հաղթանակել նշմարվող լույսը»։
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 10-ը։