Մշակույթ

20-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրները հայտնի են

Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 15-ին Կինոյի տանն անցկացվեց  փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:

Ամբողջական ցանկը՝ ստորեւ.

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ

Ոսկե ծիրան
Սև Քար, Սպիրոս Յակովիդես

Արծաթե ծիրան
Շրջմոլիկը, Սիման Կայատի

Լավագույն հումանիտար ֆիլմ
Ես չեմ, Թոմեր Հայման

Հատուկ հիշատակում
Փոքրիկը, Զառա Դվինգեր

Տարածաշրջանային մրցույթ

Ոսկե ծիրան
Անվերջ սահմաններ, Աբաս Ամինի

Արծաթե ծիրան
Կախարդական լեռը, Մարիամ Չաչիա, Նիք Վոյթ

Հատուկ հիշատակում
Նոթեր տեղահանման մասին, Խալեդ Ժարար

Fipresci-ի մրցանակ
Իմ վատթար թշնամին, Մեհրան Թամադոն

Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Ոսկե ծիրան
Թռչող տերևների երգը, Արմինե Անդա

Արծաթե ծիրան
Քարեր, Արման Այվազյան

Հատուկ հիշատակում
Դատարկություն, Տիգրան Աղաջանյան

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի  հատուկ մրցանակ- Թոմեր Հայմանի «Ես չեմ»

Freedom Broker Armenia- ի հատուկ մրցանակ
Սատանայի գործերից, Տեսիլ Մեղդիկյան: