Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024

USD401.92

EUR431.19

RUB4.28

Երևան 10 ℃

Рус Eng

Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու. Տիգրան Ավինյան (լուսանկարներ)

Մշակույթ

9 Հուլիսի 2023, 23:30

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
«Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու:

Համո Բեկնազարյանի Կինոֆաբրիկայից, ՀայՖիլմից մինչև մեր օրեր հայկական կինոն սերունդներին պարգևել է անսպառ հույզեր և  արդեն հարազատ դարձած դրվագներ:

Հայկական կինոյի լավագույն ավանդույթներից մեկը, անկասկած, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է, որի 20-րդ հոբելյանական տարին դիմավորում ենք միասին:

Այս տարի ևս «Ոսկե ծիրանի»-ը իր շուրջ է հավաքել կինոարվեստի գործիչների և սիրահարների: Հատուկ այցով է ժամանել այս տարվա պատվավոր հյուր՝ ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար,  «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն։

Վստահ ենք՝ մեր քաղաքի հյուրերը կվայելեն կինոյի տոնը՝ երևանյան արևաշատ և ջերմ երկնքի տակ: Իսկ որպես Երևանի նեկայացուցիչ, ինձ մնում է միայն ասել՝

Բարի գալուստ Հայաստան,
Բարի գալուստ Երևան,
Բարի գալուստ «Ոսկե ծիրան»»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում