Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մշակութային բացառիկ ու մասշտաբային նախագիծ, որն առաջինն է ոչ միայն քաղաքի մշակութային կյանքում, այլև տարածաշրջանում: Ծրագրին ներգրավված է ավելի քան 500 մասնակից, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Թումոյի այգում ձևավորված բեմում Խաչատրյանի բալետային ստեղծագործություններն են: Առաջինը ներկայացվեց «Գայանե» բալետը։