Մշակույթ

Կվերաբացվի Մինաս Ավետիսյանի թանգարանը

Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռում վաղը կվերաբացվի նկարչի թանգարանը։ Այնտեղ այսուհետ հնարավոր է տեսնել նոր ցուցադրություն՝ նոր լուսավորությամբ։

«Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակներում վերաբացվող թանգարանի մշտական ցուցադրությունն ընդգրկում է Մինաս Ավետիսյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի հանրահայտ ձևավորումներները՝ գունային վառ համադրություններով, ինչպես նաև 1970-1974թթ․ նկարչի ստեղծած որմնանկարները: Մոնումենտալ նկարչության այս բացառիկ նմուշները, որոնք վնասվել էին 1988-ի երկրաշարժի ժամանակ, իտալացի մասնագետների օգնությամբ վերականգնվել են 2009-2012թթ., և դրանց մի մասը ցուցադրվում է Մինաս Ավետիսյանի թանգարանում։