Մշակույթ

Թատրոնների տնօրենների հետ քննարկվել են աշխատանքային ընթացիկ խնդիրներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել թատերական կազմակերպությունների տնօրենների հետ: Քննարկվել են կառավարման համակարգի արդիականացման, ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:

Անդրադարձ է կատարվել նախարարության նախաձեռնությամբ իրականացվելիք բաժանորդային համակարգի կատարելագործման միջոցառումներին: Մասնակիցներն առաջարկվող բարեփոխումների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Թատրոնների տնօրենների հետ քննարկվել են նաև աշխատանքային ընթացիկ խնդիրները, որոնք վերաբերել են կազմակերպությունների խաղացանկային քաղաքականությանը, մարզային համագործակցությանը և այլ հարցերի: