«Եվրատեսիլի» կազմկոմիտեն որոշել է, թե ինչ հերթականությամբ են հանդես գալու երկրները մայիսի 9-ին և 11-ին Լիվերպուլում կայանալիք երկու կիսաեզրափակիչներում։
Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր «Future Lover» երգը կկատարի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 2-րդ համարի ներքո։
Երկրորդ կիսաեզրափակչում Բրյունետից առաջ ելույթ կունենա Դանիայի ներկայացուցիչը։ Առաջին կիսաեզրափակչում հանդես կգան 15, երկրորդ կիսաեզրափակչում՝ 16 մասնակիցներ։