Մշակույթ

Իր սերնդի առաջատար թավջութակահար Ջինգ Ժաոն Հայաստանում է

Իր սերնդի առաջատար թավջութակահար Ջինգ Ժաոն Հայաստանում է՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով:

 2005-ին արժանացել է Մյունխենի ARD International Competition-ի 1-ին մրցանակի, իսկ 2009-ին ստացել է Ճապոնիայի Exxon Mobil Music award մրցանակը:

 Թավջութակահարը մարտի 17-ին անցկացրեց վարպետության դաս, որին մասնակից եղան տարբեր տարիքի երաժիշտ-կատարողներ: Ջինգ Ժաոն համերգով հանդես կգա մարտի 20-ին` կատարելով Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։