ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մշակութային այս արժեքներն ավելի քան 15 տարի իբրև իրեղեն ապացույց եղել են իրապահ մարմինների մոտ։ Գլխավոր դատախազության և ԱԱԾ հետ համագործակցությամբ դրանք ի պահ հանձնվեցին Հայաստանի պատմության թանգարանին։ Զարդերի և սպասքի պատմությունն ու ծագումնաբանությունը թանգարանի մասնագիտական ուսումնասիրության թեմա է։
Եթե այցելեք պատմության թանգարան, «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսում կտեսնեք նաև այս նմուշները»։