Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը Հովհաննես Այվազովսկուն և Իլյա Ռեպինին դասել է ուկրաինացի նկարիչների շարքում։
Վսևոլոդ Գարշինի դիմանկարի մակագրությունում նշված է, որ դրա հեղինակը՝ Ռեպինը, ուկրաինացի է։ Ինչպես նաև Այվազովսկու մասին հոդվածում նկարչի ազգությանը վերաբերող բաժնում նշվում է, որ նա ուկրաինացի է։
Ավելի վաղ այս թանգարանում ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի «Ռուս պարուհի» կտավը վերանվանվել էր «Ուկրաինական հագուստով պարուհի»։