79 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Վադիմ Աբդրաշիտովը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությանը։
Նրա աշխատանքներից են «Աղվեսների որսը», «Մոլորակների շքերթը», «Գնացքը կանգ առավ» և «Պիես ուղևորի համար» ֆիլմերը։
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի մահվան պատճառը չի նշվում։