Մշակույթ

«Մումիա» բառն արգելվել է օգտագործել աշխարհի ամենամեծ թանգարանում

«Մումիա» բառն արգելվել է օգտագործել  աշխարհի ամենամեծ թանգարանում՝ Բրիտանական թանգարանում, ինչպես նաև Շոտլանդիայի ազգային թանգարանում։

Համարվում է, որ անհարգալից է հին եգիպտացիների աճյունն այդպես անվանելը։ Տերմինը նսեմացնում է մարդկային արժանապատվությունը և երկիրը վերադարձնում գաղութային անցյալ, հաղորդում է Daily Mail-ը:

Առաջարկվում է ճիշտ տարբերակ՝ «մումիֆիկացված անձ» կամ «մումիֆիկացված մնացորդներ»։ Այսպիսով, նրանք ցանկանում են հիշեցնել թանգարանի այցելուներին, որ նրանք նայում են կենդանի մարդկանց։