Մշակույթ

Գանձախուզություն Ախթամիրի ամրոց հուշարձանի տարածքում

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները  հունվարի 18-ին «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում, դամբարանադաշտում  արձանագրել են  գանձախուզության նոր դեպք։

Տեղի ունեցածի  մանրամասները պարզելու նպատակով ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները գանձախուզության դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստում՝ ոստիկանություն դիմելու նպատակով:

Սա տարվա սկզբին հայտնաբերված առաջին գանձախուզության դեպքն է։ 

2022 թվականին ՀՀ պատմամշակութային հուշարձանների տարածքում արձանագրվել է իրավախախտման 79 դեպք, որից 4-ը գանձագողություն, 2021 թվականին արձանագրված 131 իրավախախտման դեպքից՝ 12-ն է գանձագողություն, 2020 թվականին ևս արձանագրվել է 79 դեպք, որից 13-ը գանձախուզություն-գանձագողություն։

Հետևեք մեզ Telegram-ում։