Հանրային հեռուստաընկերությունը զգուշացնում է մանկական եվրատեսիլի կեղծ տոմսերի մասին։
«Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար Առաջին ալիքը հորդորում է տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ ֆան գոտու տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով: Վաճառքի այլ աղբյուրներ չկան:
«Զգույշ եղե՛ք խաբեության զոհ չդառնալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: