Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022

USD394.31

EUR403.08

RUB6.12

Рус Eng

Բացվել է Օհան Դուրյանի հուշարձանը

Մշակույթ

4 Նոյեմբերի, 12:26

Երևանի Ազատության հրապարակում բացվել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի հուշարձանը։ Այն բացելու պատիվը վերապահվել է Դուրյանի այրուն՝ Ալիս Դուրյանին ու հայտնի բժիշկ Վահան Վարդապետյանին։

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և այլ անձինք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ իր համար անսպասելի է եղել Օհան Դուրյանի արձանն Ազատության հրապարակում տեղադրելու գաղափարը. «Երբ գաղափարն ավելի մանրամասն հասկացա, ընկալեցի, տեսա, որ իսկապես շատ կարևոր է Օհան Դուրյանի այսպիսի ներկայությունն Ազատության հրապարակում»։ Ըստ Փաշինյանի Օհան Դուրյանի ներկայությունն Ազատության հրապարակում ընդգծում է բազմաթիվ գործընկերների ներկայությունը։

Հիշեցնենք՝ այս տարի լրացավ Օհան Դուրյանի 100-ամյակը։

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից