Լատվիայի ազգային թատրոնում Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող «Operalia-2022» համաշխարհային մրցույթում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը:
Հոկտեմբերի 30-ին կայացած մրցույթին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ՝ աշխարհի տասնյակ երկրներից։
Հոկտեմբերի 30-ին կայացած մրցույթին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ՝ աշխարհի տասնյակ երկրներից։
Ջուլիանա Գրիգորյանն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում: Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և Վաչե Շարաֆյանի հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ջուլիանա Գրիգորյանը հունիսի 6-11-ը մասնակցել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթին և արժանացել «Գրան պրի» մրցանակի: Այնուհետև սեպտեմբերի 14-21-ն իտալական ամենամեծ օնլայն «Ֆիորենցա Չեդոլինզ» մրցույթում Ջուլիանա Գրիգորյանը հաղթող է ճանաչվել՝ գրավելով 1-ին տեղը: