ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա որդին՝ Սուրեն Շահվերդյանը՝ գրելով.
«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։
Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի:
Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:
Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:
Կհանդիպենք երկնքում ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»: