Մշակույթ

Կայացել է Նարեկ Ավետիսյանի «Բազմաշխարհ» ցուցահանդեսի բացումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ Նկարիչների միությունում կիրակի երեկոյան տեղի է ունեցել հայտնի գեղակարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդեսի բացումը։ «Բազմաշխարհ» վերնագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Նարեկի 1991-2022թթ․ աշխատանքները։

Նարեկի խոսքով․ «Բազմաշխարհը՝ Մուլտիտիեզերքը, իրական կյանքի բոլոր հնարավոր զուգահեռ տիեզերքների հիպոթետիկ հավաքածուն է։ Մուլտիտիեզերքի կառուցվածքի, նրա մաս կազմող յուրաքանչյուր տիեզերքի բնույթի և այդ տիեզերքների միջև փոխհարաբերությունների պատկերացումները կախված են ընտրված վարկածից։

Հնարավոր է՝ արվեստագետի ստեղծագործական ուղին ընդամենը մեկ վարկած է բազմաթիվ այլ տարբերակներից, որոնք բոլորն էլ կարող էին լինել»։

Ըստ նրա․ «Ցանկացած տարբերակ ի հայտ է եկել իմ կյանքի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով։ Գիտակցաբար, թե անգիտակցաբար, մենք լինում ենք մեր ժամանակի պատկերի ձևաստեղծողներից և անտեսանելի գաղափարների առարկայացողները»։

Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 20–ը։