Ջոն Լենոնի ստորագրությամբ վերջին նամակը, որը գրվել է նրա մահից մի քանի ժամ առաջ, աճուրդում վաճառվել է շուրջ 64 հազար դոլարով։
Նամակն ուղղված է Լենոնի հաշվապահ Բարրի Նիքոլսին։
Նամակում երաժիշտը նշել է երեք վստահված անձանց անունները, որոնք պետք է քվեարկեին իր անունից Beatles կորպորացիայի տարեկան ժողովում, որը պետք է անցկացվեր 9 օր անց Լոնդոնում։
