Սեպտեմբերի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեին։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը՝ կարևորելով նաև երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների պարբերական հանդիպումների անցկացումը։