Քրիստինա Ագիլերան Երևանում հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով
Մշակույթ
25 Օգոստոսի 2022, 23:31Աշխարհահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով։ Այս մասին հայտնում է ՀԱՅԱ փառատոնի ֆեյսբուքյան էջը։
«Գրեմմիի» վեցակի մրցանակակիր, երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ը, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ը և այլք, վազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ և կատարող:
Մեր սիրելի հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ։ Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 29-ից»,- ասված է հայտարարությունում։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն