Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD412.03

EUR399.62

RUB6.58

Երևան 8 ℃

Рус Eng

ԳԱԱ նախագահը և STARMUS-ի համահիմնադիրը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Մշակույթ

22 Օգոստոսի, 22:01

Օգոստոսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրայելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրմամբ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնապես դարձավ  Երևանում կայանալիք STARMUS VI գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի կազմակերպման գործընկերը և աջակիցը:  STARMUS VI փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը և նվիրված է լինելու Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ Նախկինում այն անցկացվել է Իսպանիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում։

«Այս փառատոնն առաջին հերթին համագործակցության նոր ուղիների, նոր եզրերի,  նոր քննարկումների հնարավորություններ կստեղծի, քանի որ հանրահայտ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ են այցելելու Հայաստան: Այս միջոցառումը հատկապես մեծ նշանակություն կունենա երիտասարդ գիտնականների համար: Հենց այսպիսի միջոցառումներով մենք պետք է փորձենք մեր երիտասարդ գիտնականներին ուղղորդել, պահել գիտության մեջ: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, Գիտությունների ազգային ակադեմիայի անունից շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, պարոն Իսրայելյանին, մեր Կառավարության համապատասխան կառույցներին, որոնք աջակցում են փառատոնի անցկացմանը»,- ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

«STARMUS VI փառատոնն առաջին հերթին մեր երիտասարդների համար է, որ մոտիվացնի նրանց՝ չթողնելու գիտությունը, շարունակելու գիտության ասպարեզում, աշխատելու և համոզված լինելու, որ գիտության դերը հասարակության մեջ գնալով ավելի ուժեղանալու է: Ինչ-որ փուլ եղավ, որ գիտության կարողությունը նվազեց, սակայն  ես միշտ ասում եմ, որ այն անցյալում է, և հիմա մենք մի նոր փուլ ենք մտնում: Աստիճանաբար բոլորը հասկանալու են, որ առանց գիտության մարդկությունն ապագա չունի»,- ասաց STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրայելյանը:

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»