Մշակույթ

Մենդելի փառատոնում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

Չեխիայի Բռնո քաղաքում անցկացվող Մենդելի փառատոնի շրջանակներում հուլիսի 22-ին Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի  ու երգչախմբի և հայ անվանի բարիտոն Աքսել Դավեյանի կատարմամբ, որպես չեխ հանրահռչակ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկի Գլագոլիտիկ պատարագի նախերգանք, հնչեց հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ տվյալ առիթի և վայրի համար հեղինակած «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ արժանանալով չեխ հանդիսատեսի բարձր գնահատանքին։ 


Համերգը, որին անձամբ ներկա գտնվեց Տիգրան Մանսուրյանը, անցկացվեց Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո և ներկայությամբ։