Կյանքից հեռացել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան Լուի Տրենտինյանը: Դերասանը վախճանվել է կյանքի 92-րդ տարում:
Ժան Լուի Տրենտինյանը ծնվել է 1930թ. դեկտեմբերի 11-ին՝ Ֆրանսիայի հարավում գտնվող Պյոլան քաղաքում, հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում: Իր կյանքի ավելի քան 60 տարին թատրոնին և կինոյին նվիրած դերասանը խաղացել է 130-ից ավելի ֆիլմերում:
Նրա մասնակցությամբ ամենահիշվող կինոնկարներից մեկը Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմն է, որը նկարահանվել է 1966 թվականին: Տրենտինյանը աշխարհի Կաննի և Բեռլինյան կինոփառատոնների դափնեկիր է:
Կինոյում նրա գործընկերներից են եղել Անուկ Էմեն, Բրիջիթ Բարդոն, Ժաննա Մորոն, Սիմոնա Սինյորեն, Ռոմի Շնայդերը: