Ժամանակակից արվեստի թանգարանը 50-ամյա հոբելյանը նշում է նոր ու բացառիկ ցուցադրությամբ: Այն ներկայացված է Հանրապետության հրապարակի՝ ԱԳՆ նախկին շենքում:
Թանգարանի չցուցադրվող ֆոնդերից դուրս է բերվել 300-ից ավելի բացառիկ գործ, այդ թվում՝ Ժանսեմի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էլիբեկյանների: