«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակին:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վահագն Պապյանի կատարմամբ հնչել են Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական» սիմֆոնիան: Հոբելյարը համերգին հանդես է եկել որպես դաշնակահար և դիրիժոր:
Համերգի մեկնարկից առաջ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով, ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Վահագն Պապյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով: