Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիից: Այս որոշման մասին հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։
Ադրբեջանից բացի երեկվա քվեարկության ժամանակ հեռացվել էին ևս հինգ երկրների՝ Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրին։
Նրանք մեղադրվում են մանիպուլյացիայի և մրցույթի կանոնները խախտելու մեջ։