14-րդ Դալայ Լաման՝ Թենզին Գյացոն, իր «Խաղաղության մեջ ապրելու և մեռնելու ուրախությունը» գրքում գրում է. «Որքան շատ հոգ տանենք մեծամասնության բարօրության մասին, որքան շատ աշխատենք սոցիալական բարօրության համար, այնքան ավելի մեծ կլինի մեր անձնական խաղաղությունն ու երջանկությունը»։ Դալայ Լաման առանցքային գործիչ է հոգևոր աշխարհի, քաղաքականության և աշխարհի թույլերի շահերը պաշտպանելու հարցերում։
1. 14-րդ Դալայ Լաման՝ Թենզին Գյացոն, ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին, ի սկզբանե անվանվել է Լհամո Դհոնդուպ։ Նա Տիբեթի հյուսիս-արևելքում գտնվող Տակցեր գյուղի հասարակ ընտանիքի հինգ երեխաներից մեկն էր:
2. Գյացոն մեծացել է Տիբեթի հնագույն Պոտալա պալատում՝ Լհասայում, այն բանից հետո, երբ երկու տարեկանում նրան հայտնաբերել են որպես 13-րդ Դալայ Լամայի ռեինկարնացիա: 1941-ին՝ վեց տարեկանում, դարձել է վանական։
3. Նորին Սրբություն 14-րդ Դալայ Լաման Տիբեթի ժողովրդի հոգևոր առաջնորդն է: Դալայ-լամաները Կարեկցանքի Բոդհիսատտվայի ռեինկարնացիաներն են, ովքեր վերամարմնավորվել են՝ մարդկանց ծառայելու համար:
4. Դալայ Լամա նշանակում է Իմաստնության օվկիանոս: 1950-ին Դալայ Լամային խնդրեցին Տիբեթի կառավարության ղեկավարի դերում ստանձնել ամբողջական քաղաքական իշխանությունը, երբ երկրին սպառնում էր Չինաստանը:
5. Դալայ Լամայի մասին եզակի փաստերից մեկն այն է, որ նա 1959 թվականին` Չինաստանի կողմից Տիբեթի ռազմական օկուպացիայից հետո, հարկադրված է եղել լքել հայրենիքը: Նրա պաշտոնական նստավայրը տեղափոխվել է հյուսիսային Հնդկաստանի Դհարամսալա բնակավայր, որն այժմ նաև Տիբեթի կառավարության նստավայրն է:
6. 1987 թվականին Դալայ Լաման Վաշինգտոնում Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնախմբին ներկայացրեց հինգ կետից բաղկացած խաղաղության ծրագիր՝ որպես Տիբեթի ապագա կարգավիճակի լուծմանն ուղղված առաջին քայլ: Այս ծրագիրը կոչ է անում սահմանել տիբեթյան խաղաղության գոտի, վերջ տալ չինացիների զանգվածային ներհոսքին Տիբեթ, վերականգնել մարդու հիմնարար իրավունքները, վերջ տալ Չինաստանի կողմից միջուկային թափոնները Տիբեթում թաղելուն և բանակցություններ վարել Տիբեթի և չինացիների միջև հարաբերությունների վերաբերյալ:
7. Դալայ Լամայի մասին 15 փաստերից թերևս ամենահայտնին նրա նվիրվածությունն է իր ժողովրդի ապահովության պահպանման հարցին: 1989թ. դեկտեմբերի 11-ին Դալայ Լաման ելույթ ունեցավ Խաղաղության Նոբելյան մրցանակի ընդունման արարողությանը, որը նրան շնորհվել էր Չինաստանի հետ հաղորդակցվելու՝ իր անդադար բարի կամքի, ինչպես նաև՝ մարդասիրական աշխատանքի համար:
8. Mercedes-Benz-ը 2018 թվականի փետրվարի 6-ի Instagram-ի գրառման համար ներողություն խնդրեց չինացի սպառողներից, որտեղ ցուցադրվում էր ապրանքանիշի շքեղ մեքենաներից մեկը՝ Դալայ Լամայի մեջբերումով. «Նայեք իրավիճակներին բոլոր կողմերից, և դուք ավելի բաց կլինեք»:
9. Դալայ Լամայի մահից հետո վերամարմնավորում գտնելը Բարձր Լամաների և Տիբեթի կառավարության պարտականությունն է: 14-րդ Դալայ Լամայի որոնումները տևել են չորս տարի։
10. Տասնչորսերորդ Դալայ Լաման եզակի է նրանով, որ նա առաջին Դալայ Լաման է, ով այցելել է ԱՄՆ և շրջել Արևմտյան աշխարհով: