Երկարատև ընդմիջումից հետո վերաբացվում են Հայաստանի ազգային պատկերասրահի երկու հարկերն ամբողջությամբ:
Պատկերասրահից տեղեկացնում են, որ վերաբացման մեկնարկը տրվելու է նոր ցուցահանդեսով, որի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում միևնույն հարթակում ներկայացվում են համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները, այդ երևույթի ձևավորումն ու զարգացումը, յուրատիպ փոխակերպումները:
«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ընդգրկված են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։ Ցուցադրության առանցքն են կազմում անվանի արվեստագետներ Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Երվանդ Քոչարի անզուգական ստեղծագործությունները։ Ցուցահանդեսում ներկայացվում են նաև աշխատանքներ Երվանդ Քոչարի և Ռուսական արվեստի թագարաններից:
Ցուցահանդեսի համադրողն է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, արվեստաբան Մարինա Հակոբյանը։