Մշակույթ

Դեվիդ Բոուիի երաժշտության ուղեցույցը. ինչից սկսել

Դեվիդ Բոուիի հսկայական երաժշտական ժառանգությունից դժվար է առանձնացնել լավագույնները։ Իր երկարատև երաժշտական կարիերայի ընթացքում նա ստեղծագործել է տասնյակ ժանրերում ու հասցրել իր անունը դասել այնպիսի դասականների շարքում, ինչպիսիք են Բոբ Դիլանը, Ջեյմս Բրաունը, Լենարդ Քոենը, Ջոնի Քեշը և այլոք։ Ձեզ ենք ներկայացնում ներածություն մեծ երաժշտի ժառանգությանը՝ ինչից սկսել և որ ուղղությամբ շարժվել՝ նրա աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար։

10. Outside (1995)

Այս ալբոմում, որը Բրայան Էնոյի հետ նրա վերջին համագործակցությունն էր, նա վերջապես ազատվում է 1980-ականներին իր մոտ գերիշխած տրամադրությունից, և ներշնչանք գտնում ինդուստրիալ, ջազային, ամբիենտ և մյուս այլ ուղղություններում, որոնք նախանշում են նրա հետագա երաժշտական ուղին։

9. Space Oddity ​​(1969)

1967 Deram Records սոլո դեբյուտի անհաջողությանը հետևած "Space Oddity"-ն շատերը համարում են մեկ հիթի ալբոմ։ Այդ հիթն, իհարկե, հանրահայտ նույնանուն երգն էր՝ "Space Oddity"-ն։ Բայց այս գործին ավելի մոտիկից ծանոթանալու դեպքում անհնար է անտեսել Բոուիի չտեսնված երգասացությունը և ոլորտին նրա տիրապետման հմտությունը։

8. Diamond Dogs (1974)

1973 թվականին Բոուին սկսեց գրել մյուզիքլ՝ հիմնված Ջորջ Օրուելի «1984 թ.» վեպի վրա։ Բայց Օրուելի այրին մերժեց տրամադրել վեպն օգտագործելու իրավունքները, և Բոուին արագ երգերը վերածեց ուսումնասիրության՝ դիստոպիկ ապագայի մասին, որը տեղի է ունենում ժանգոտված, քայքայված Սովի քաղաքում և անվանեց այն Diamond Dogs: Diamond Dogs-ը ցույց է տալիս իր ունակությունների գագաթնակետում աշխատող Բոուիին՝ կոնցեպտուալ և երաժշտական իմաստներով։ 

7. Station to Station (1976)

Ֆիլադելֆիական սոուլ երաժշտությամբ ներշնչված «Young Americans» ալբոմի և նրա հայտնի բեռլինյան եռաշարքի միջև գտնվում է Station to Station ալբոմը` կազմված 6 երկար, դանդաղ ու մեդիտատիվ երգերից։ Դրանք իրենց մեջ ներառում են Diamond Dogs-ի պառանոյան և 1975-ին դրան նախորդած ալբոմի սոուլ ռիթմերը, որպեսզի նախանշեն Բոուիի ամենահայտնի կերպարի՝ The white duke-ի վերադարձը։

6. Scary Monsters (1980)

Բրայան Էնոյի հետ Բեռլինում տարիներ շարունակ փորձարկումներ անելուց հետո Բոուին վերադարձավ ավելի ավանդական պոպ երաժշտությանը՝ միևնույն ժամանակ կիրառելով այն, ինչ նա սովորել էր։ Արդյունքը Scary Monsters-ի ծնունդն էր՝ Բոուիի կոմերցիոն իմաստով ամենապահանծված ալբոմներից մեկը, որը խտացնում է 70-ականների նրա աշխատանքը։

5. Blackstar (2016)

Սա Բոուիի կարապի երգն էր՝ բառի բուն իմաստով։ Նա գրել էր այս ալբոմը՝ իմանալով, որ մահացու հիվանդ է: Սև (գաճաճ) աստղն այն աստղն է, որը մարելու շեմին է և այլևս զգալի ջերմություն կամ լույս չի արձակում: «Blackstar»-ի տեսահոլովակում Բոուիի աչքերը կապված են. նա երգում է «միայնակ ճրագի» մասին։ Այդ համատեքստն է՛լ ավելի մեծ կշիռ և նշանակություն է տալիս Blackstar-ին. երկար դադարից հետո Բոուիի առաջին ձայնագրությունն էր, որն ուներ անշտապ, հանգիստ և ինքնավստահ շունչ: Նրա մեծության արվեստագետի համար սա հրաժեշտ տալու կատարյալ ձև էր։

4. Heroes (1977)

Բոուիի բեռլինյան եռերգության երկրորդ ալբոմը՝ կախված ձեր տրամադրությունից, նույնքան լավն է, որքան իր նախորդը՝ Low-ն: Երկուսի առավել ընդգծված ձայնագրությունը՝ Heroes-ը նույնքան վառ է, որքան ալբոմի մոնոխրոմատիկ շապիկի նկարը, հատկապես՝ կողմերի համադրությամբ։ «Heroes»-ի ոճը նախանշում է Scary Monsters-ի ուղղությունը։

3. Hunky Dory (1971)

1971 թվականին Հանկի Դորին պաշտոնապես արձանագրեց Բոուիին՝ որպես հանճար, դրա մասին ակնարկելով դեռ Space Oddity-ում և նրա ավելի ծանր, կենտրոնացված «The Man Who Sold the World»-ում: Այստեղ Բոուին գործի է դնում իր ողջ տաղանդը, անցնում է ոճից ոճ՝ կարծես ցույց տալու, որ կարող դա հեշտությամբ անել:

2. Low (1977)

Լոս Անջելեսում ծայրահեղ վիճակի հասնելուց հետո Բոուին փախչում է Բեռլին՝ և՛ կոկաինի իր կործանարար կախվածությունից ազատվելու, և՛ այդ միայնակ քաղաքի մեկուսացումը թոթափելու համար: Այնտեղ Բոուին հանդիպում է Roxy Music-ի նախկին կատարող և պրոդյուսեր Բրայան Էնոյին և ձայնագրում ալբոմների եռագրություն, որը դուրս է գալիս նրա երաժշտության սահմաններից: Low-ը նրանցից առաջինն էր, որը, ինչպես բնորոշում էին ժամանակի կոմպոզիտորները, արվեստի գործ էր՝ պոպի շրջանակներում։

1. The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars (1972)

Այս պահին շատ բան չի մնացել գրելու Բոուիի՝ 1972 թվականի անհերքելի դասականի մասին: Այս ալբոմը որքան առանձին և ուժեղ սինգլերի հավաքածու է, նույնքան՝ ամբողջական և լիամետրաժ պատմասացություն։ Այն ոչ միայն մեկնարկեց Դեյվիդ Բոուիի աստղային կարիերան և օգնեց նրան՝ գլամ-ռոքի հիմքը դնել, նաև՝ օգնեց հայտնի դարձնել պոպ երաժշտության մեջ ալտեր-էգոյի օգտագործումը, որն այսօր կարելի է հանդիպել ամենուր։