Մշակույթ

Սիրային գրականության նմուշներ, որը արժե կարդալ (ՄԱՍ 1)

Երբ մտածում եք էրոտիկայի մասին, ձեր մտքին կարող են գալ Ֆաբիոյի մկանուտ մարմնի և Քրիստիան Գրեյի կարմիր սենյակի պատկերները: Բայց այս գրական ժանրը ավելին է առաջարկում, քան գրքերի քաղցր-մեղցր շապիկներն ու BDSM-ի հակում ունեցող մկանուտ միլիարդատերերն են: Էրոտիկ վեպերը կարող են լինել զգայական, սադրիչ և, նույնիսկ, հարգանքի արժանի: Ստորև բերված օրինակներով կարող եք համոզվել դրանում։ 

1. «ՎԵՆԵՐԱՅԻ ԴԵԼՏԱՆ»․ ԱՆԱԻՍ ՆԻՆԻ

15 պատմվածքից բաղկացած այս անտոլոգիան լույս է տեսել 1977-ին, բայց հիմնականում գրվել է 1940-ականներին: Տասնամյակներ անց հունգարացի արկածախնդիրների, ֆրանսիացի կուրտիզանուհիների և պերուական օփիոնային սենյակների աղմկահարույց պատմությունները դեռ այրում են ընթերցողի երևականությունը:

2. «ԱՈՒԹԼԵՆԴԵՐ»․ ԴԻԱՆԱ ԳԱԲԱԼԴՈՆ

Ճիշտ այն ժամանակ, երբ բուժքույր Քլեր Ռենդալը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերամիավորվում է իր ամուսնու հետ, նա հափշտակվում է 18-րդ դարի Շոտլանդիայով: Այնտեղ նրան պիտակում են «աութլենդեր»՝ օտարական, և ստիպում ամուսնանալ Ջեյմի Ֆրեյզերի՝ պրոբլեմատիկ անցյալով և բռնկուն բնավորությամբ զինվորի հետ: Ութ մասից բաղկացած շարքը ետ ու առաջ է գնում ժամանակի մեջ ու ցույց տալիս՝ ինչպես է Քլերը տանջվում երկու տղամարդու հանդեպ սիրուց։ 

3. «ԱՊՐԵԼՈՒ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՎՈՒԹՅՈՒՆԸ»․ ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ

Կոմունիստական ժամանակաշրջանի Չեխոսլովակիայում սիրո և քաղաքականության մասին այս արդի դասական գործը կենտրոնացած է չորս սիրահարների և նրանց՝ իրար բախվող ցանկությունների շուրջ:

4. «ԿԱՆՉԻՐ ԻՆՁ ՔՈ ԱՆՈՒՆՈՎ»․ ԱՆԴՐԵ ԱՑԻՄԱՆՈՎ

Հասունանալու մասին այս պատմությունը գեղեցիկ պատում է ամենակուլ սիրո և հրապուրանքի մասին, որը տեղի է ունենում 1980-ականների Իտալիայում: Արմի Համմերի և Թիմոթի Շալամեի մասնակցությամբ ֆիլմը գրքի արժանի էկրանավորում է, բայց գիրքը, միևնույնն է, ձեզ ավելի կհուզի։

5. «ԸՆԴՄԻՇՏ»․ ՋՈՒԴԻ ԲԼՅՈՒՄ

Գիրքը պատմում է Նյու Ջերսիի դեռահասներ Կետրինի և Մայքլի հետ նրա ծաղկող հարաբերությունների մասին։ Առաջին սիրո այս ազնիվ պատկերը ներառում է առաջին սեռական փորձառության անհարմարությունը։ 1975-ից՝ հրատարակումից մինչ օրս, այս գիրքը շարունակում է արդիական մնալ։