Երբ մտածում եք էրոտիկայի մասին, ձեր մտքին կարող են գալ Ֆաբիոյի մկանուտ մարմնի և Քրիստիան Գրեյի կարմիր սենյակի պատկերները: Բայց այս գրական ժանրը ավելին է առաջարկում, քան գրքերի քաղցր-մեղցր շապիկներն ու BDSM-ի հակում ունեցող մկանուտ միլիարդատերերն են: Էրոտիկ վեպերը կարող են լինել զգայական, սադրիչ և, նույնիսկ, հարգանքի արժանի: Ստորև բերված օրինակներով կարող եք համոզվել դրանում։
6. «ՄԵՐԿԱՑԱԾ՝ ՔՈ ԱՌՋԵՎ»․ ՍԻԼՎԻԱ ԴԵՅ
Եվա Թրամելը 20-ամյա հավակնոտ գովազդային ղեկավար է: Միլիարդատեր Գեդեոն Կրոսը՝ գեղեցկատես, առեղծվածային բիզնես-մագնատ: Նրանք աշխատում են նույն շենքում, և երբ նրանց ճանապարհները խաչվում են, նրանց գրասենյակային սիրավեպը արագ բարդանում է, և երկուսն էլ ստիպված են լինում առերեսվել իրենց սեռական անցյալին և գաղտնիքներին:
7. «ՎԱՏ ՊԱՀՎԱԾՔ»․ ՄԵՐԻ ԳԵՅԹՍԿԻԼ
Գեյթսկիլի յուրահատուկ և սադրիչ ոճով պատմված այս 9 կարճ պատմությունները ժամանակակից սիրո, ընկերության և սեքսի մասին են՝ սիրված արևմտյան ընթերցողի կողմից: Պատմություններից ամենահայտնին հիմք է ծառայել 2002 թվականի «Քարտուղարը» ֆիլմի համար, որտեղ գլխավոր դերը կատարում է Մեգի Ջիլենհոլը:
8. «ԿԱՆԱՅՔ»․ ՔԼՈՈՒԻ ՔԱԴՈՒԵԼ
Այս գիրքը պատմում է կնոջ առաջին նույնասեռ հարաբերությունների փորձառության, դրան ուղեկցող ցնցող բացահայտումնեի ու հիասթափության մասին: Այս վեպը գեղեցիկ կերպով արտացոլում է սերն ու կարոտը, հրատապության զգացումը, որը թույլ չի տալիս այս վեպը անտեսել։
9. «Օ-ի պատմությունը»․ Պոլին Ղեաժ
Նախքան «Մոխրագույնի 50 երանգ»-ը՝ եղել է «Օ-ի պատմություն»-ը, որը հրապարակվել է անանուն՝ 1954 թվականին։ Այս պատումը, որը էլիտար և գաղտնի ակումբում կնոջ BDSM մարզումների մասին է, դարձել է էրոտիկայի դասական: Կիրք, ցանկություն ու մոլուցք՝ միախառնված սոցիալական արձագանքների հետ. ամեն ինչ այստեղ է:
10. «ՄԱՄԽԻՈՒՄ ԵՐԳՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ»․ ՔՈԼԻՆ ՄԱԿՔԱԼՈՈՒ
Ավստրալական գավառում արգելված սիրո էպիկական պատմությունը հիացրել է ընթերցողների մի քանի սերունդների: Քլիրի ընտանիքի անդամների՝ ռանչերների կլանի մասին պատմող վեպը կստիպի ձեզ՝ հետաքրքրությամբ հետևել այս կերպաներին, բայց հատկապես նրանց միակ դստեր՝ Մեգիի և գեղեցկատես քահանա Ռալֆ դե Բրիկասարտի բուռն սիրային կապին: