Մշակույթ

Ինչպես են սմարթֆոններն ազդում օրգանիզմի վրա

Ինչպես են սմարթֆոններն ազդում օրգանիզմի վրա

Վերջերս աշխարհում բազմաթիվ հետազոտություններ են դուրս եկել՝ բջջային հեռախոսների աճող օգտագործման դեմ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հեռախոսների օգտագործումն ու տեխնոլոգիական առաջընթացը կարող է նաև վնասակար լինել մեր առողջության համար:

1. Հեռախոսները փոխում են կեցվածքը

AsapSCIENCE-ն ընդգծում է, որ երբ ներքևից՝ պառկած, նայում եք ձեր հեռախոսին, ձեր ողնաշարի անկյունը համարժեք է ձեր պարանոցին նստած 8-ամյա երեխային: Այս թեքությունը կարող է հանգեցնել պարանոցի և մեջքի ցավերի, ինչպես նաև՝ մի շարք այլ առողջական խնդիրների: 

2. Հեռախոսները մեծացնում են կարճատեսությունը

Հյուսիսային Ամերիկայում կարճատեսությունը վերջին 40 տարում կրկնապատկվել է։ AsapSCIENCE-ը նշում է, որ էկրաններին նայելու գումարային ժամանակը կարող է նպաստել այս աճին: 1970-ականներին Հյուսիսային Ամերիկայի բնակչության ընդամենը մեկ քառորդն էր կարճատես, իսկ այսօր՝ կեսը: Իհարկե, կարող են լինել նաև նպաստող այլ գործոններ, բայց աշխարհի այլ մասերում տեսողությունը նույնիսկ ավելի է վնասված. Ասիայի որոշ հատվածներում բնակչության 80-90%-ը կարճատես է:

 

3. Հեռախոսները փոխում են ուղեղի աշխատելու ձևը

Բջջային հեռախոս օգտագործելը կարող է փոխել անգամ մտածելակերպը: Երբ ուղեղի էլեկտրական ազդակները ակտիվանում և կապակցվում են, մենք արտադրում ենք ուղեղի մի քանի տեսակի ալիքներ: Ալֆա ռիթմերը կապված են արթուն հանգստի հետ (ինչպես, օրինակ, մտորելը կամ երազելը), մինչդեռ գամմա ալիքները կապված են ուշադրության և արթուն գիտակցության հետ (օրինակ, երբ ուշադիր եք դասի ընթացքում): Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ հեռախոսն օգտագործվում է, ալֆա ալիքներն ուժեղանում են, և դա կարող է փոխել ուղեղի բուն աշխատանքը: Այս պահին հստակ չի կարող ասվել՝ ալֆայի ռիթմերի այս աճը լավ է, թե վատ: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այն կարող է մեծացնել ստեղծագործական ունակությունները և նվազեցնել դեպրեսիան:

 

4. Հեռախոսները խախտում են քնի ռեժիմը

Որքան մեծանում ենք, այնքան լիարժեք քունը ավելի դժվար է դառնում: Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ տեխնոլոգիան կարող է առանցքային դեր խաղալ անքնության հարցում: Սարքերի էկրաններից արձակված կապույտ լույսը փոխում է մարմնի ցիրկադային ռիթմերը: Մարդիկ, ովքեր օգտագործում են հեռախոսից օգտվում են քնելուց առաջ, ավելի քիչ մելատոնին են արտադրում, ավելի դժվար են քնում և ավելի քիչ ժամանակ են անցկացնում խորը քնի մեջ։ Մարդիկ, ովքեր անընդհատ քնի պակաս ունեն, քաշի ավելացման, քաղցկեղի, շաքարախտի և դեպրեսիայի ավելի բարձր ռիսկային գոտում են: Խորհուրդ է տրվում ավելի շուտ քնել և  քնելուց առաջ որոշ ժամանակ գաջեթներ չօգտագործել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական