Ժամանց

9 պատերազմական վեպեր, որոնք պետք է կարդան բոլորը

Յուրաքանչյուր ռազմական մասնագետ ունի իր սիրած պատերազմական վեպը, և լավագույնն ընտրելը մեծ մարտահրավեր է: WATM-ն առանձնացրել է պատերազմի մասին գրված ամենահզոր վեպերի ցուցակը: 

1. Ծուղակ 22

«Ծուղակ 22»-ը Ջոզեֆ Հելլերի դասական ու, շատ առումներով, ժամանակից առաջ ընկած գործ է, քանի որ, հրապարակված լինելուվ 1961 թվականին, այն լայն լսարանին մատչելի դարձավ միայն Վիետնամի պատերազմի տարիներին: Կծու սատիրայից ու հատու ռիթմից զատ՝ գիրքը ներկայացնում է այն կերպարները, որոք հանդիպում են ամերիկյան բանակում մինչ օրս. անպիտան հրամանատարներ, պատեհապաշտ կրտսեր սպաներ և նորակոչիկներ: 

2. Այն բաները, որոնք նրանք կրում էին

Թիմ Օ’Բրայենի՝ վիետնամական պատերազմի թեմայով գլուխգործոցը լի է խորը էմոցիայով: Այս վեպի ուժը ոչ այնքան այն է, որ այն ուղղակիորեն ներկայացնում է պատերազմը, այլ այն, որ Օ’Բրայենը փոխանցում է պատերազմի մթնոլորտն ու հոգեվիճակը, հակամարտությունների հետևանքով առաջացած մշտական սպիները, որոնցից այդ կոնֆլիկտներում ներքաշված ազգերը տառապում են։

3. Պարոն Միդշիփմենթ Հորնբլոուեր

Շատերը Պատրիկ Օ’Բրայանի «Օբրի-Մատուրին» սերիան համարում են գլխավոր պատմագեղարվեստական գործը՝ ռազմանավերի մասին։ Բայց իրականում այն ներկայացնում է ծովային ռազմական ղեկավարման չհնացող դասերն ու այն յուրահատուկ կարծրատիպերը, որոնք 17-ամյա երիտասարդը պետք է հաղթահարեր Ամերիկյան նավատորմում։

4. Որսորդները

Ջեյմս Սոլթերի բանաստեղծական արձակը կորեական պատերազմի ժամանակաշրջանի այս պատմությունը բարձրացնում է ռազմաօդային ուժերի օդաչուների մասին բարձրագույն պատումի։

5. Կարմիր հոկտեմբերի որսը

Թոմ Քլանսին ապահովագրության վաճառքով էր զբաղվում ու չէր կարողանում ոչ մեկին հետաքրքրել իր վեպով։ Մինչև որ «Naval Institute Press»-ը՝ հրատարակչություն, որը մինչ այդ պահը չէր հրատարակում գեղարվեստական գործեր, որոշում է ռիսկի դիմել ու հրապարակել Քլանսիի աշխատանքը, քանի որ այն այնքան էր հագեցած տեխնիկական մանրամասներով, որ գաղտնիության եզրին էր գտնվում։

6. Բիլի Լինի երկար զբոսանքը՝ ֆուտբոլային խաղի ընդմիջմանը

Բեն Ֆաունթանը ներկայացնում է չափազանց ճշմարիտ պատկեր այն մասին, թե ինչ է նշանակում «աջակցել զինվորներին» արտահայտությունը՝ զույգ աշտարակների պայթյունից տարիներ անց։

7. Արևմտյան ճակատում նորություն չկա

Առաջին համաշխարհային պատերազմի մասին Ռեմարկի բեկումնային վեպն առաջիններից էր, որը ցրեց պատերազմին վերաբերող ցանկացած պոզիտիվ միֆ՝ խրամատային պատերազմի և մանանեխի գազով գրոհների մասին մանրամասներով։ 

8. Վերաբաշխում

Կարճ ժամանակում դասական դարձած Ֆիլ Քլայի դեբյուտային վեպն՝ Իրաքի պատերազմի մասին, արժանի է գովասանքի: Վերաբաշխումը միաժամանակ ժամանակին է և անժամկետ՝ պատերազմի մեջ գտնվող ծովային հետևակայինների հույզերն ու հոգեվիճակները ներկայացնելու տեսանկյունից։ 

9. Հինգերորդ սպանդանոց

Կուրտ Վոնեգուտի ամենահայտնի վեպը, եթե ոչ՝ նրա գլուխգործոցը, կառուցում է հեղինակի իրական կյանքի փորձառությունները՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դրեզդենի ռմբակոծության հետևանքների ականատեսի, ցույց  տալիս պատերազմի անիմաստությունը: