Փարիզի մասին մտածելիս՝ Էյֆելյան աշտարակի, Լուվրի և բազմաթիվ այլ տիպիկ փարիզյան երևույթների և վայրերի հետ կարելի է հիշել կրուասանները՝ փարիզյան հանրահայտ սրճարանների անբաժանելի մասնիկը: Եթե որոշել եք մոտ ժամանակներում Փարիզ այցելել, ապա փորձեք հրուշակեղենի խանութներում մատուցվող այս կրուասանները:
Փարիզի լավագույն կրուասանների շարքում առանձնանում է Փարիզի Butte aux Cailles թաղամասում գտնվող՝ Լորան Դյուշենի հրուշակեղենի խանութը: Այնտեղ նա առաջարկում է իր հայտնի կարագով կրուասանը, որն ավարտուն է դառնում շոկոլադե միջուկով և լցոնված տնական պրալինով: Տարբեր համեր փորձարկելով՝ Դյուշեն ներկայացրել է դասական կրուասանի նոր տարբերակը, որի շնորհիվ արժանացել է «Meilleur Ouvrier de France» տիտղոսին, որը խոհարարական վարպետության համար տրվող մրցանակ է։ Այս հրուշակեղենի խանութի հասցեն է՝ 2, rue Wurtz, 75013 Paris:
Գոնտրան Շերիեն իր առաջին հացաբուլկեղենի խանութը հիմնել է Փարիզի 18-րդ թաղամասում: Նա ծնվել է հացթուխների ընտանիքում։ Հմուտ խոհարարը մշակել է դասական կրուասանի իր բաղադրատոմսը՝ բացառիկ խրթխրթացող կեղևով։
Այս կրուասանների թեթև կարամելացված գույնը կատարյալ են դարձնում այս իսկական փարիզյան կրուասանները: Հասցեն է՝ 22, rue Caulaincourt, 75018 Paris:
Ճանաչվելով հրուշակեղենի իսկական վարպետ՝ Կիրիլ Լինյակը ստեղծել է բացառիկ կրուասան: Խխունջանման կեղևով և ներսից հոսուն միջուկով այս կրուասանների պատրաստման համար օգտագործվում են Մինոտերի Վիրոն տեսակի ալյուրը, որը հայտնի է իր բարձր որակով, և Շարանտ-Պուատու թարմ կարագը։
Իսկ ո՞րն է կատարյալ շերտավոր կազմվածքի գաղտնիքը. նա ճիշտ ժամանակ է հատկացնում խմորի հանգստանալուն։ Հասցեն՝ Chaillot, 2, rue de Chaillot, 75116 Paris:
2018 թվականին ճանաչվելով որպես լավագույն փարիզյան կրուասան՝ Իզաբել Լեդեյի (նախկինում՝ Մեյսոն Պիշարի) դասական թխվածքը կարող էր հեշտությամբ երկրորդ անգամ ստանալ այդ մրցանակը: «Maison Isabelle»-ը գտնվում է Latin Quarter-ի կենտրոնում, որտեղ կարող եք գնել փարիզյան կրուասանի դասական տարբերակը:
Նրա յուրահատուկ բաղադրատոմսում օգտագործվում են Մուլեն դե Բրասեյլի ալյուրը և Պամպլիի՝ կաթնամթերք արտադրող ֆիրմաների կարագը։ Հասցե՝ 47ter Boulevard Saint-Germain, 75005 Paris: