Մշակույթ

Այսօր Եղիշե Չարենցի 125-ամյակն է

Ժամը 12։00-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանից (Մաշտոցի 17) դեպի Եղիշե Չարենցի հուշարձան (Օղակաձև զբոսայգի) կմեկնարկի «Ե՛ս եմ հիմա - մի պոետ» հոբելյանական երթը:

Ժամը 15:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Չարենցի 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը:

Ժամը 17:00-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կկայանա «Ճանապարհ գրքով. Չարենց 125» ցուցահանդեսի բացումը եւ «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն» գրքի շնորհանդեսը:

Ժամը 18:00-ին տուն-թանգարանում կներկայացվի «Ամբոխները խելագարված» բեմադրությունը:

 

ՄԵՐ ԼԵԶՈԻՆ


Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։—

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,—
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ —
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։—

Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։—

Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական,—
Բայց նա կգա — լեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խո՜ր ու երկրակամ...