Մարտի 13-ին լրանում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակը։ Radar Armenia-ն Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանից տեղեկացավ, որ բանաստեղծի 125-ամյակի առթիվ իրենց մոտ միջոցառումների շարք է նախատեսվում, մասնավորապես՝ անձնական գրադարանի ցուցադրություն, «Ամբոխները խելագարված» պոեմի բեմադրություն, շրջայց և այլն. «Քանի որ տարին հոբելյանական է, շատ միջոցառումներ կլինեն, իսկ ամսի 13-ին տուն-թանգարանում «Չարենց-125» խորագրով «Ճանապարհ» գրքի ցուցահանդեսի բացումը կլինի»։
Տուն-թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ, քանի որ նախարարության ենթակայության տակ են, մի շարք ծրագրեր արվում են պետական ֆինանսավորմամբ. «Հոբելյանական տարվա ընթացքում սպասվում են և՛ պետական, և՛ մասնավոր ֆինանսավորմամբ հրատարակություններ. մի քանի գրքերի համար աշխատանքներ ենք տանում»։